«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարն, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԵԿՄ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. Սպարապետ Վազգեն Սարգսյանը 1993թ. հուլիսին՝ ԵԿՄ հիմնադրման ժամանակ, թիվ մեկ անդամատոմսը հենց առաջին նախագահին է հանձնել: Ու, ավանդույթի համաձայն, պատվիրակների ցանկը կազմելիս նաեւ Տեր-Պետրոսյանի անունն է ընդգրկվում, նրան հրավեր ուղարկվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն, այդպես էլ հարկ չէր համարել ներկա գտնվել այդ համագումարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments