«Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը»

Հայրենիքը սիրում են առանց ավելորդ բացատրությունների ու հիմնավորումների

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը տված հերոս-հայորդիներից լավ ոչ ոք չգիտի, թե հանուն ինչի են նրանք զոհել իրենց կյանքը։

Որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իրավունք չունի նսեմացնել ու արժեզրկել պատերազմում ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ իրենց կյանքը զոհաբերած հերոսների անձնազոհությունը։

Հայրենիքի ընկալումը տրվում է ի վերուստ, Հայրենիքը սիրում են առանց ավելորդ բացատրությունների ու հիմնավորումների, իսկ հանուն Հայրենիքի նահատակվելու ուժը տրվում է ՄԻԱՅՆ հոգով և էությամբ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»։