Մեծ Բրիտանիայի նոր անձնագրերի շապիկին բացակայում է «Եվրոպական միություն» գրությունը

Նոր նմուշի անձնագրեր սկսել են տրվել մարտի 30-ից՝ չնայած Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից մարտի 29-ին դուրս գալը հետաձգվել է

brexit2

Մեծ Բրիտանիայի հպատակները սկսկել են անձնագրեր ստանալ, որոնց շապիկին բացակայում է «Եվրոպական միություն» արտահայտությունը, «Առաջին լրատվականի» տեղեկացմամբ՝ գրում է Press Association-ը:

Նոր նմուշի անձնագրեր սկսել են տրվել մարտի 30-ից՝ չնայած Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից մարտի 29-ին դուրս գալը հետաձգվել է։

Սակայն բրիտանացիները, որոնք իշխանություններին դիմում են նոր փաստաթղթերի համար, դեռևս կարող են «Եվրոպական միություն» գրությամբ անձնագիր ստանալ եւ ձևակերպման երկու տարբերակներից մեկն ընտրել չի կարելի:

«Մնացյալ անձնագրային ձևաթղթերն օգտագործելու և հարկատուների միջոցների աառվել ռացիոնալ օգտագործման համար, նշված ամսաթվից հետո (մարտի 29) դեռևս կարճ ժամանակահատվածում կտրվեն «Եվրոպական միություն» գրությամբ անձնագրեր», -նշել են Բրիտանիայի ՆԳՆ-ում։

Գերատեսչությունում հավելել են, որ երկու տեսակի անձնագրերի միջև այլ տարբերություններ չկան, և երկուսն էլ կարող են օգտագործվել արտասահման ուղևորությունների ժամանակ:

Նախատեսվում է, որ 2019-ի հոկտեմբերից բրիտանական կփոխվի նաև բրիտանական անձնագրերի՝ ԵՄ երկրներում ընդունված շապիկի մուգ կարմիր գույնը և կդառնա մուգ կապույտ: Բացի այդ անձնագրերը մի շարք առանձնահատկություններ կունենան, որոնք կբացառեն դրանց կեղծման հնարավորությունը: