Ապրիլի 9-ի նիստում պարոն Քոչարյանը կխոսի

Երեկ տեղի ունեցած նիստում իրենց բողոքն էին ներկայացրել դատախազները

«Այսօր ավարտեցինք երեք բողոքների ներկայացման գործընթացը»,-դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով, նիստը հետաձգվել է, կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14։30-ին։

Օրբելյանն ասաց, քննությանը ներկա է եղել  Ռոբերտ Քոչարյանը։ Նա այս նիստի ընթացքում չի խոսել, նախատեսվում է, որ ապրիլի 9-ի նիստում կխոսի։

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քննում է  Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Երեկ տեղի ունեցած նիստում իրենց բողոքն էին ներկայացրել դատախազները։