Խուզարկություններ Վարդենիսի քաղաքապետարանում, երեք աշխատակից կալանավորվել է

Մանրամասներ
Վարդենիս

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել Վարդենիսի քաղաքապետարանում. քաղաքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից  փոխանցում են, որ հարուցված քրեական գործը վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։

Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։