Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով

Դատարանն նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 15-ին, բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Առաջին ատյանի դատարանը հայտնել է, որ բացառված է թաքնվելու հնարավորությունը։ 

«Դատարանն նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, կալանքի ժամկետի երկարացման միակ հիմքն այն է, որ քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը, եւ դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- ասաց Արամ Օրբելյանը։

Նա հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են, քանի որ դատարանը չի կարող կաշկանդված լինել նախկին խափանման միջոցները բավարարելիս դատարանի որոշումներով։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Վերջինս 2018թ․ դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ: