Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ճառագիր Օլեգ Մեդվեդևը ZIK հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, թե երկրի ղեկավարն ալկոհոլիզմով է տառապում:
Մեդվեդևն այդ տեղեկությունը կեղծ է անվանել: Նրա խոսքով՝ երկրի առաջնորդը գրեթե ալկոհոլ չի օգտագործում:
«Անգամ ինձ համար ոչ սովորական առիթներին, երբ շամպայնի կամ որևէ այլ խմիչքի գավաթներ են հայտնվում, նա չի խմում, այլ ավելի շուտ շրթունքները մոտեցնում է գավաթին»,- ասել է Մեդվեդևը:
Պորոշենկոյին բազմիցս կասկածել են ոչ սթափ վիճակում հանրության առաջ հայտնվելու համար, օրինակ՝ Կիև - Բորիսպոլ չվերթի մեկնարկի առթիվ կազմակերպված արարողությանը ելույթի ժամանակ:
Որքան ալկոհոլ է օգտագործում Պորոշենկոն
Մեդվեդևն այդ տեղեկությունը կեղծ է անվանել
0Comments