ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր` Իվանկա Թրամփի իրական անունը Իվանա է: Հենց այդ անունն են նրան տվել ծնվելուց հետո: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում, հաղորդում է Известия-ն:
«Իմ իրական անունն Իվանա է: Չեխիայում Իվանկան Իվանա անվան մանկական տարբերակն է, ինչպես Բոբին` Ռոբերտի դեպքում»,- գրել է նա:
Իվանկա Թրամփը Դոնալդ Թրամփի և չեխ ֆոտոմոդել Իվանա Զելնիչկովայի դուստրն է: Նրանք ամուսնալուծվել են 1992 թվականին` 15 տարվա համատեղ կյանքից հետո:
Իվանկան բազմիցս նշել է, որ հոր հետ լավ հարաբերություններ ունի, չնայած որոշ հարցերի շուրջ առկա տարաձայնությունների:
0Comments