Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Գրավատների պետտուրքը 100 000 դրամից կբարձրանա 6 մլն դրամ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է շուրջ 60 անգամ ավելացնել գրավատների պետական տուրքերը:

Ըստ այդմ, կառավարությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք: