Փաշինյանն ԱԺ-ում է. խորհրդարանը քննարկում է 2025-ի պետական բյուջեի նախագիծը (ուղիղ)

Ուղիղ միացում | LIVE
Live24.am-ը ներկայացնում է

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 12-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 26 հարց, այդ թվում 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այդ առիթով Ազգային ժողովում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգում է նաեւ  Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրինագիծը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- Քրեական վարույթներով իրավական օգնության մասին,

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություն (թեկնածուն Մեսրոպ Մեսրոպյանն է),

Բացի այդ, օրակարգում է ընդդիմության առաջարկած «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցը: Այն կքննարկվի նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: