Չեչնիայում ուզում են բոլոր իրավախախտներին վարչական պատասխանատվության փոխարեն պատերազմի ուղարկել, ասել է հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը: «Չես հարգում օրենքը, ուրեմն կամ առավելագույն պատժաչափով ճաղավանդակների հետեւում կհայտնվես, կամ կստորագրես պայմանագիր և կմեկնես հատուկ ռազմական գործողության գոտի։
Նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու փոխարեն ավելի նպատակահարմար կլինի իրավախախտներին ուղարկել ռուսական զորքերի շարքերում ծառայելու։
Հաշվի առնելով, որ 2500 հոգանոց նոր գունդ ենք կազմում, սա տեղին կլինի։ Տեղեր կլինեն բոլորի համար»։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կանդրադառնա այն երիտասարդներին, որոնք պարապ, անբարոյական կենսակերպ են վարում, կարող են կայանել ցանկացած վայրում, նստել ղեկին՝ ապօրինի թմրամիջոցների ազդեցության տակ, խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները, հրահրել կոնֆլիկտներ։
0Comments