ՌԴ Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, Նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը կոչով դիմել է Վլադիմիր Զելենսկու իշխանությանը. «Ժամանակն է, որ Զելենսկին և նրա ռեժիմը քննարկեն ոչ թե տարածքների հանձնման հարցը, այլ պատրաստվեն ամբողջական հանձնման, այսինքն՝ կապիտուլյացիայի»,- РИА Новости-ի և Մամուլի փոխանցմամբ, ասել է նա:
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Կիևի իշխանությունները փակ բանակցություններ են վարում տարածքի մի մասը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ անվտանգային այլ երաշխիքների դիմաց։
0Comments