Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես ասել է Ուշակովը, Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել երկու ղեկավարների երեկվա զրույցից առաջ։ Պուտինի օգնականը չի մանրամասնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։
Նաև, պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինին տրված նվերը պետական ծառայողների համար թույլատրված երեք հազար ռուբլու սահմաններում է, Ուշակովը կատակել է, որ այն արժե «մի քիչ ավելի»:
0Comments