Սիսեռը սննդային մանրաթելեր ու սպիտակուց է պարունակում, օգնում է մկանային զանգված ձեռք բերել, կանխարգելել փորկապությունը: Budetezdorovy.ru-ն ներկայացրել է սիսեռի մի քանի օգտակար հատկություն:
Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Սիսեռը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այն դանդաղ է յուրացվում, այդ պատճառով կարող է օգնել վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Արագացնում է նյութափոխանակությունը: Սիսեռը բավական մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Բացի այդ՝ սիսեռում պարունակվող սննդարար նյութերը հեշտությամբ են յուրացվում:
Լավացնում է աղիների աշխատանքը: Մանրաթելերն օգնում են նաև օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները, կարգավորել աղիների աշխատանքը: Սիսեռը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր հակված են փորկապության:
Կարող է օգնել իջեցնել խոլեստերինի մակարդակը: Մանրաթելերը կարող են օգնել իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, կանխարգելել անոթների խցանումը՝ դրանով նվազեցնելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Օգնում է մկանային զանգված ձեռք բերել: Սիսեռը բավական շատ սպիտակուցներ է պարունակում, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս զարգացնել մկանները:
Օգտակար է անեմիայի դեպքում: Սիսեռը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ երկաթով: Սիսեռի պարբերական օգտագործումը կօգնի կանխարգելել երկաթպակասորդային անեմիայի զարգացումը:
Կարող է օգնել պահպանել տեսողությունը: Սիսեռը բավական մեծ քանակով վիտամին A է պարունակում, որն անհրաժեշտ է տեսողության պահպանման համար: Այն հակաօքսիդանտ է և պայքարում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
0Comments