Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ իր կործանիչները վերջին ժամերին Լիբանանում տասնյակ թիրախների են հարվածել:
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ, որն ուղեկցվում է զանգվածային ավիահարվածների օդային կադրերով, Իսրայելի պաշտպանության բանակն ասել է, որ իր ռազմական ինքնաթիռները շարունակել են ռմբակոծել Լիբանանը, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերը «ահաբեկիչների հարյուրավոր օբյեկտներ են գրոհել»:
Հարձակման ենթարկված թիրախների թվում, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության, եղել են հրթիռների արձակման հարթակներ և շինություններ, որտեղ պահվում էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զենքերը և «ռազմական կայանքները»:
Ընդ որում ՑԱԽԱԼ-ը ոչինչ չի հայտնել իր ավիահարվածների հետևանքով զոհերի մասին։
0Comments