Գտնվել է Էյնշտեյնի ձեռագրերի կորած էջը

Համալսարանական փաստաթղթերի հիմնական մասը իր մեջ ներառում է ձեռագիր մաթեմատիկական հաշվարկներ, որոնք արվել են 1940-ականներին

Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրերից կորած էջը հայտնաբերվել է իսրայելցի գիտնականների կողմից՝ հայտնում է AFP-ն։

Ձեռքով գրված էջը Նոբելյան մրցանակակրի 1930թ․ գրած «Տարրական մասնիկների դաշտի տեսություն» հոդվածի հավելվածի մի մասն է եւ գտնվել է Երուսաղեմի հրեական համալսարանի արխիվներում։

Համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր եւ փոխնախագահ Հանոկ Գուտֆրունդը հայտնել է, որ այդ հավելվածը երբեք չի հրատարակվել, սակայն հետազոտողներն ունեն դրա պատճենը։

Համալսարանական փաստաթղթերի հիմնական մասը իր մեջ ներառում է ձեռագիր մաթեմատիկական հաշվարկներ, որոնք արվել են 1940-ականներին։

Սակայն ձեռագրերի մեջ հայտնաբերվել են նաեւ գործընկերներին եւ որդուն՝ Հանս Ալբերտին ուղղված նամակներ։ 1935թ․ գրված նամակում Էյնշտեյնը դատապարտում է Գերմանիայում նացիստական կուսակցության հանրահայտ դառնալու փաստը։

Հռչակավոր գիտնականի ձեռագրերի հավաքածուն համալսարանի կողմից ձեռք է բերվել «Կրաուն Գուդմեն» հիմնադրամի շնորհիվ՝ Էյնշտեյնի մասնավոր հավաքածուի սեփականատեր բժշկից։