Բակո Սահակյանը Մարտունիում հանդիպում է ունեցել պահեստազորի սպաների հետ

Այցի շրջանակներում նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որը վերաբերվել է շրջանում գյուղատնտեսական ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի պահեստազորի մի խումբ սպաների հետ, վերջիններիս ներկայացրել բնակարանային բարելավման հետ կապված իր մոտեցումները։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այցի շրջանակներում նախագահը խորհրդակցություն է անցկացրել, որը վերաբերվել է շրջանում գյուղատնտեսական ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերին, շրջանում ճանապարհների բարեկարգմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման ավելացմանը մոտ 200մլն դրամի չափով։