Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավել են

Մանրամասներ
Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ավտոմեքենան առգրավել են երկու շաբաթ առաջ: Այդ մասին ասաց քաղաքապետի փաստաբան Ռոման Երիցյանը:

Նրա փոխանցմամբ` ավտոմեքենան առգրավել են այն նույն քրեական վարույթի շրջանակներում, որով այժմ անցնում է Դավիթ Սարգսյանը, խոսքը վերաբերում է խարդախության գործին։

Նշենք, որ Ստեփանակերտի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255- րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով` առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով: