Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իրանը հենց այնպես հայտարարություններ չի անում, հատկապես` մեկը մյուսի հետևից։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ովքեր են անում, ինչ պաշտոնի մարդիկ, ինչ դիվանագետներ։ Այդ կերպ ևս Իրանը կոնկրետ ազդակ է տալիս։
Եթե, օրինակ, հերթապահ հայտարարություն լիներ, ապա դա կաներ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մակարդակով։
Իրանի բարձրագույն իշխանության, ՀՀ-ում Իրանի դեսպանի, խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովի նախագահի, ԱԳՆ-ի, և մի շարք այլ պաշտոնյաների հայտարարությունները, մի քանի դեպքում նույնիսկ մի քանի հաջորդող օրեր տարբեր վայրերում կրկնվող հայտարարությունները խոսում է նրա մասին, որ Իրանը գիտի, տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել»:
0Comments