Բանակում այդ ավանդույթները կան՝ քնել, հեռախոս, քֆուր, բայց դա ոնց է բերում մահվան, ոչ ոք չի վերլուծել տարիներ շարունակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Հիմա մենք գտել ենք դրա բանալին՝ ոնց պետք է լուծենք բանակում խնդիրներ, այսինքն ներքին օղակի հրամկազմի ինչպիսի ցուցանիշներ պետք է ապահովենք կրթության միջոցով, հոգեբանության պատրաստման միջոցով: Երբ ծառայության մեջ այդ օղակում թերություններ կան, առաջնորդությունը վերցնում են «կռուտոյ տղերքը» եւ իրենք այդ ավանդույթների շարունակողն են մնացել: Պետք է դա արմատախիլ անել: Բազմաթիվ թեմաներ կան խաղամոլության, նարկոտիկների հետ կապված, բայց մի շարք խնդիրներ այս պահին նահանջ են ապրել: Օրինակ, զորամաս նայողների ինստիտուտը:
Ամեն ինչ կախված է նրանից՝ հրամանատարն իր տեղում է, թե ոչ: Կադրային փոփոխությունները ԶՈՒ-ում ինձ հիմք է տալիս մտածելու, որ այդտեղ է լուծման բանալին: Եթե բարձր գիտելիքներով եւ մարդկային բարձր որակներով հրամկազմ ունենանք, այդ խնդիրը կնահանջի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
0Comments