Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի ԱԳՆ։
Նշվում է, որ պատճառը ՀՀ տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքին» Մոսկվայի աջակցությունն է։
Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։
Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:
0Comments