«Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին»․ Քիրբի

Մանրամասներ
Ջոն Քիրբ

ԱՄՆ-ն խորհուրդ չի տալիս Իրանին հարձակվել Իսրայելի վրա և ուժեղացնում է իր դիրքերը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին:

«Իրանին ուղղված մեր ուղերձն անփոփոխ է և այդպես էլ կմնա։ Մենք կոչ ենք անում չանել դա. լարվածությունը մեծացնելու, պատերազմ սկսելու պատճառ չկա։

ԱՄՆ-ն մտադիր է նախապատրաստվել Իսրայելի պաշտպանությանը, եթե դիմակայությունն ուժեղանա։ Ուստի ԱՄՆ-ն ուժեղացրել է իր դիրքերը տարածաշրջանում»,- ասել է Քիրբին։