Դուրովի ձերբակալության իրական պատճառը Տելեգրամը փակելու փորձն է. ՌԴ ՄԻՊ

Մանրամասներ
ռդ

Դուրովի ձերբակալության իրական պատճառը Տելեգրամը փակելու փորձն էր։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

«Ակնհայտ է, որ Պավել Դուրովի ձերբակալության իրական պատճառը Տելեգրամը փակելու փորձն է՝ առցանց հարթակը, որտեղ կարելի է իմանալ ճշմարտությունը աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Սա բողոք է առաջացնում բոլորի մոտ, ովքեր ձգտում են խոսքի ազատության և կառուցել բազմաբևեռ աշխարհ»,- գրել է Մոսկալկովան: