Օդի աղտոտվածության հետևանքով տարեկան 7 մլն մարդ է մահանում

Օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են էլեկտրաէներգիայի արտադրությանը, արդյունաբերական գործընթացները, օգտակար հանածոների արդյունահանումը, գյուղատնտեսական գործունեությունը, աղբի թափոնների ոչ խելամիտ արտանետումն ու տրանսպորտը

Օդի աղտոտվածության հետևանքով տարեկան 7 մլն մարդ է մահանում, ասված է ՄԱԿ-ի զեկույցի վերաբերյալ հրապարակման մեջ:

ՄԱԿ-ի շրջակա հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդի խոսքով՝ օդի աղտոտվածությունը շնչառական, վարակիչ և սրտային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քաղցկեղի և հղիության հետ կապված բարդությունների պատճառ կարող է դառնալ:

Աղտոտված օդ շնչող երեխաների մոտ ավելի հաճախ են առաջանում ասթմա, թոքերի քրոնիկ անբավարարություն, աճի դանդաղում, շաքարային դիաբետ, մանկական ճարպակալում և մտավոր հետամնացություն:

ՄԱԿ-ի մասնագետներն աղտոտված օդն «անտեսանելի մարդասպան» են անվանել, որը ժամում 800 մարդկային կյանք է խլում:

Նշվում է, որ օդի աղտոտվածության հիմնական պատճառներն են էլեկտրաէներգիայի արտադրությանը, արդյունաբերական գործընթացները, օգտակար հանածոների արդյունահանումը, գյուղատնտեսական գործունեությունը, աղբի թափոնների ոչ խելամիտ արտանետումն ու տրանսպորտը:

Բոյդը զգուշացրել է, որ եթե մթնոլորտի աղտոտվածության դեմ շտապ արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2050թ. օդի աղտոտվածության պատճառով մահացությունների թիվը կավելանա 50-100 տոկոսով: