Իսրայելի պաշտպանության բանակը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ 50 թունել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահի շրջանում, այսօր, ըստ 24news-ի, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Ռաֆահում անցած շաբաթ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի մոտ 50 ստորգետնյա թունելներ»,-ասվում է բանակի տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ զինվորականները շարունակում են Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների որոնումն ու ոչնչացումը։
0Comments