«Հովիկ Աղազարյանը պետք է հարցաքննվի»․ Ոսկան Սարգսյան

Մանրամասներ
հովիկ

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆակտորին» ասել է, որ Տավուշից Ադրբեջանին հանձնված տարածքները Հայաստանինը չէին, բնակիչները կադաստրին փող էին տվել, սեփականության վկայականներ հանել։

Սա հաղորդում է հանցագործության մասին, իրավապահները պետք է քրեական վարույթ հարուցեն, հարցաքննեն Աղազարյանին, թե Կիրանցի բնակիչները որ թվին, ինչքան փող են տվել կադաստրի պաշտոնյաներին, որ Հայաստանին չպատկանող տարածքների համար իրենց սեփականության վկայականներ են հանել։

Ես էլ կարծում եմ, որ սույն «իմաստուն» հարցազրույց տվածը երեսփոխան Հովիկ Աղազարյանը չէ, այլ՝ իր կլոնը։

 Ոսկան Սարգսյան