Այս անգամ կլսեք լուրեր իրանական հրթիռների և Թել Ավիվում վայրէջք կատարող անօդաչուների մասին

Մանրամասներ
իրան իսրայել

Այս անգամ չեք լսի լուրեր այն մասին, թե ինչպես են իրանական անօդաչու թռչող սարքերը լքում իրանական երկինք, բայց կլսեք լուրեր իրանական հրթիռների և Թել Ավիվում վայրէջք կատարող անօդաչուների մասին։

Այսպիսի հաղորդագրություն է տարածվում իրանական տելեգրամ ալիքներում։

Հիշեցնենք, որ իրանական 3-րդ ալիքի հաղորդավարը հեռուստաեթերում հայտնել է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում մարդիկ ականատես կլինեն հետաքրքիր տեսարանների։ 

Իսրայել Հյումի տեղեկացմամբ՝ Իրանը կսկսի զանգվածային հարձակում առաջիկա ժամերին։ 

Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ Իրանը կօգտագործի հիպերձայնային հրթիռներ Իսրայելի վրա հարձակվելու համար։