«Լուրջ վախեր են առաջացել Փաշինյանի և Ալիևի մոտ»․ Արմենուհի Կյուրեղյան․ Տեսանյութ

Մանրամասներ
քպ

«Օկամպոն՝ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, հայտարարել է, որ պետք է անպայման ամեն ինչ անել, որպեսզի օգտագործվի COP29-ի հարթակը և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններն ու միջազգային հանրությունը Ադրբեջանին պարտադրեն, որ նա հետ վերադարձնի Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին և ռազմագերիներին՝ այդ թվում Արցախի թվով 8 ռազմաքաղաքական ղեկավարությանը։»,-«Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նա ասել է, որ Օկամպոյի բարձրացրած այս հարցերի քննարկումը վախեր է առաջացարել․ «Լուրջ վախեր են առաջացել թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտ։

Ալիևը վախենում է, որ իր երկրում այդ հարցը բարձրացնելով նա ստիպված է լինելու քննարկել գերիների հետվերադարձի հարցը, ստիպված է լինելու պատասխանել միջազգային հանրությանը իր վարած ոչ ժողովրդավար քաղաքականության համար, ստիպված է լինելու պատասխանելու, թե ինչո՞ւ են մինչև հիմա Արցախի ռազմաքաղական ղեկավարները այնտեղ։

Ավելի մեծ սարսափների մեջ է Փաշինյանը՝ կապված այն հարցի հետ, որ եթե հանկարծ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետ վերադառնա, ապա նրա իշխանության մեջ մնալը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած»։