Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Վանաձորում

Կաշառք ստանալիս մերկացվել է քաղաքապետարանի պաշտոնյան

Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղաքի բնակիչ Նվեր Օ.-ին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նա աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ և քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել է 170 հազար դրամ։

Գումարը ստանալուպահին ոստիկանների կողմից նա «մերկացվել» և տեղափոխվել է Բազումի ոստիկանություն։ Նվեր Օ.-ն ձերբակալվել է։