Իսրայելական զինուժը գնդակոծել է ՄԱԿ-ի ավտոշարասյունը

Մանրամասներ
Իսրայել

Իսրայելական զորքերը կիրակի օրը գնդակոծել են ՄԱԿ-ի ավտոշարասյունը, որ շարժվում էր դեպի Գազա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին։

«Իսրայելական զորքերը ծանր կրակ են բացել ՄԱԿ-ի շարասյան վրա, որը շարժվում էր դեպի Գազա: Տուժածներ չկան, բայց մեր թիմերը ստիպված եղան թաքնվել»,- գրել է Լազարինին՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ավտոմեքենաներն ու աշխատակիցները կրում էին ՄԱԿ-ի նշանները։