Գերմանական ավտոարտադրողները մոտ 60 մլրդ եվրո կներդնեն էլեկտրաքարերի ստեղծման մեջ

Կներկայացնեն նշված տեսակների ավտոմեքենաների մոտ 100 մոդելներ

Գերմանական ավտոմեքենաշինական արդյունաբերության ներկայացուցիչները շուրջ 60 մլրդ եվրո կներդնեն էլեկտրաքարերի ստեղծման եւ ավտոմատացված վարման մեջ, Ժնեւում ընթացող մոտոր-շոուի ժամանակ Reuters-ին հայտնել է Ավտոմեքենաշինական ինդուստրիայի ասոցիացիայի ղեկավար Բերնհարդ Մաթեսը:

«Մենք հաջորդ 3 տարիների ընթացքում ավելի քան 40 մլրդ եվրո կներդնենք էլեկտրակամ ավտեմեքենաշինության մեջ եւ եւս 18 մլրդ եվրո կներդրվի թվայնացման մեջ, ինչպես նաեւ ավտոմատացված վարման հետ կապված»,- ասել է նա

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում գերմանացի արդյունաբերողները կներկայացնեն նշված տեսակների ավտոմեքենաների մոտ 100 մոդելներ: