Ասում են, որ մամուլը ինձ կրկին «նշանակել է» ԿԸՀ նախագահ. Դանիել Իոաննիսյան

Հերթական անգամ հայտարարում եմ, որ ԿԸՀ նախագահ դառնալու որևէ ցանկություն, հավակնություն կամ մտադրություն չունեմ

«Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին կփոխարինի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: Իոաննիսյանը, սակայն, հերքել է այս լուրը:

Մասնավորապես, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ մամուլը ինձ կրկին «նշանակել» է ԿԸՀ նախագահ: Հերթական անգամ հայտարարում եմ, որ ԿԸՀ նախագահ դառնալու որևէ ցանկություն, հավակնություն կամ մտադրություն չունեմ»: