Առանց Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի՝ Հայաստանը հայտնվելու է փակուղում, իսկ մեգանախագծի մաս դառնալու է Ադրբեջանը․ Ռուզաննա Մալխասյան

Մանրամասներ
սերժ սարգսյան սի ծինփին

Արդյոք Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնման դեպքում Տիգրանաշենով անցնող Մ2 միջպետական ճանապարհի կորուստը չի՞ հանգեցնի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կենսունակության խախտմանը և Ադրբեջանին նվիրաբերմանը, որն ի դեպ կառուցվում է ՀՀ պետբյուջեի և ՎԶԵԲ-ի կողմից վարկավորման միջոցով։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները սկսված են։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Իրանական հատվածից սկսել են թունելների կառուցման աշխատանքները։

Հայկական կողմի համար ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն:

Հ.Գ. Եթե Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը՝ առանց Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի հանձնման, Հայաստանը կդառնա կառուցվող ճանապարհների շնորհիվ Չինաստանի "ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ" մոգանախագծի մի մասը։ Հակառակ դեպքում Հայաստանը հայտնվելու է փակուղում, իսկ մեգանախագծի մաս դառնալու է Ադրբեջանը՝ Հայաստանի փոխարեն՝ Հայաստանի ճանապարհներով՝ կառուցված հայ ժողովրդի վճարած հարկերի հաշվին։

Ռուզաննա Մալխասյան