ԵՊՀ հոգաբարձունների խորհուրդը չհաստատեց օրակարգը

Օրակարգում մեկ հարց էր ընդգրկված՝ ԵՊՀ ռեկտորի աշխատանքը շարունակել չշարունակելու հարցը։

Քվեարկության 14 դեմ, 13 կողմ արդյունքներով ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց։ Հաստատվելու համար անհրաժեշտ էր 16 ձայն։

Հիշեցնենք, որ օրակարգում մեկ հարց էր ընդգրկված՝ ԵՊՀ ռեկտորի աշխատանքը շարունակել չշարունակելու հարցը։

ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտարարեց՝ նիստը հետաձգվում է։


 

Աղբյուր` Panorama.am