Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև

Մանրամասներ
արարատ բայրամով

Մոտ ժամանակներս ղազախական կողմի առաջարկով Ալմաթիում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Երկրի ղեկավարը նշել է, որ սահմանազատման գործընթացին կհաջորդի երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքները։