Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր

Մանրամասներ
Նարեկ Մալյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։

Դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 5 ամիս 7 օր, և Նարեկ Մալյանից հօգուտ պետության բռնագանձեց 105,000 և 198,000 դրամ, կալանքը թողնվեց անփոփոխ մինչև դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նարեկ Մալյանը կալանավորվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով։

Հոդվածը սահմանում է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Մեղադրող կողմը պահանջել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում։ Նշենք, որ Նարեկ Մալյանն իրեն մեղավոր չի ճանաչում և համարումէ  քաղաքական բանտարկյալ։

Ավելի վաղ դատավոր Սուսաննա Գզոգլյանը Մալյանին մեղավոր էր ճանաչել։ Նշենք, որ Մալյանը արդեն 7 ամիս կալանքի մեջ է։