ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են։
Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը
«Ապրիլի 5-ին կարևոր հանդիպում էր։ Երբևե նման ձևաչափով հանդիպում չէր եղել։ Չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ ու ԵՄ հետ մեր հարաբերություններում, սերտացնում ենք մեր հրաբարությունները ԱՄՆ-ի ու ԵՄ հետ։
Հայտարարության մեջ հստակ ուղղություններ են նշվում, սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարևորն է, որի կարիքը ունենք։ Խոսվում է տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման մասին։
Պետք չէ առանձնացնել գումարը ապրիլի 5-ի մնացած կետերից։ Պետք չէր ի սկզբանե ակնկալել, տեսա, որ մինչև հանդիպումը շահարկումները շատ էին, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ ավելի մեծ գումար են տալու որպես աջակցություն ՀՀ տնտեսությանը։
270 մլն եվրոյից բացի, չմոռանանք 2,6 միլիարդի մասին։ Դրանք ուղղվելու են, օրինակ, հայկական արտադրատեսակների ստանդարտների բարձրացմանը։ Սա մեծ գործընթացի մաս է միայն, սրանով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց, այնպես չէ, որ մինչ այդ չկային գումարներ ու հետո չեն լինելու»,- նշել է Միրզոյանը։
0Comments