Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Զրույցի ընթացքում քննարկել են նաև Բրյուսելում՝ ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը։
Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հանդիպման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային ներառականությունը:
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարդասիրական ականազերծման գործում։
0Comments