Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, բայց, ցավոք, կան քաղաքական գործիչներ, որոնք խանգարում են դրան։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք ապահովել ենք խաղաղությունն ու անվտանգությունը, այժմ երկու երկրներն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը. հայ-ադրբեջանական սահմանին անցած վեց ամիսը երկու երկրի պատմության ամենահանդարտ շրջաններից է»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
«Մենք (Ադրբեջանն ու Հայաստանը) լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում: Բայց Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև է, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում: Այն ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Բրյուսելում, ո՛չ էլ Փարիզում: Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի երկու երկրի միջև»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով՝ Բաքուն և Երևանը պետք է շրջեն առճակատման էջը և առաջ շարժվեն, ինչպես նաև ամրապնդեն պատասխանատվությունը խաղաղության պայմանագրի հարցում:
«Միգուցե սա երկար գործընթաց կլինի», - նշել է Հաջիևը։
«Մենք խաղաղության պայմանագրի տեքստ ենք պատրաստե... և ձևակերպել ենք խաղաղության 5 հիմնարար սկզբունք: Տեսնում ենք, որ առաջ ենք շարժվում, բայց, ցավոք, կան այնպիսիք, որոնք որոշակի քաղաքականություն են վարում, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։
0Comments