«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Մանրամասներ
Ալի Նագիև

Ֆրանսիան Հայաստանին հերթական պատերազմի է դրդում, այս մասին ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ «Ֆրանսիան իր ռազմական առաքելությունն է տեղակայում Հայաստանում և նրան հերթական պատերազմի դրդրում՝ փորձելով իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտի վերածելու իր ծրագիրը»։

Նրա խոսքով, Ֆրանսիան «դրանով չի սահմանափակվել և լրտեսական ցանց է ձևավորել՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»։