«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մանրամասներ
ռդ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախօրեին ԱԻՆ աշխատակիցներն ավարտել են համերգասրահում փլատակների մաքրումը։

Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլ»-ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել:

Տուժածների թիվը հասել է 360-ի (այդ թվում` 11 երեխա):