Նիկոլական ռազմական դպրոցի ստրատեգներից Դանիել Իոաննիսյանն պնդում է թե պաշտպանական գծերը 20-րդ դարի հնություններ են ու Տաուշի պաշտպանական գծի մասին խոսողները բան չեն հասկանում 21-րդ դարից։
Ուկրաինական թատերաբեմում և՜ ռուսները, և՜ ուկրաինացիները կառուցում և կռվում են միայն ու միայն ըստ պաշտպանական գծերի։ 44-օրյաի ընթացքում, որտեղ մենք կառուցել ենք պաշտպանական գծեր, այդտեղ թշնամին կամ ընդհանրապես առաջ չի եկել, կամ մի կերպ մետրեր էր կարողացել հաղթահարել։ Իսկ որտեղ կռվել ենք առանց պաշտպանական գծի՝ օրինակ Հադրութում, ուղղակի ենթարկվել ենք կոտորածի։
Դանիել Իոաննիսյանը որպես իր պնդման օրինակ բերում է 2022-ի "ջերմուկյան" հարձակումը, երբ թշնամին մեկ հարվածով գրավեց 53 դիրք, և այս ամենը համեմատում է Տավուշի հետ, թե իբր այստեղ էլ է նույն բանը կատարվելու։
Ես ինքս Տավուշում եմ ծառայել, և կարող եմ պնդել՝ այն ինչ կատարվեց Վարդենիսից մինչև Ներքին Հանդ, չի կարող կատարվել Տավուշում։ Ի տարբերություն "նորակառույց նիկոլական" դիրքերի, որտեղ թշնամին առանց դիմադրության օղակեց ու գնդակահարեց հարյուրավոր հայորդիների, Տավուշի մեր դիրքերը այնպես են կառուցված, որ եթե թշնամին փորձի օղակել մեկ դիրք, ապա հարևան դիրքերի կողմից ընկնելու է խաչաձև կրակի տակ։
"21 դար" բառը անընդհատ մանտրաի պես կրկնող Իոաննիսյանը մոռացության է տալիս, որ 3 տարի առաջ իրենց թիմը մեր բանակի կառավարման մոդելը ՆԱՏՕ-ի ստանդարտից հետ տարավ սովետականի ու հպարտ հայտարարեց՝ թե ճիշտը խորը սովետականն է։
Մենք թույլ ենք, որովհետև բանակով զբաղվողները իոաննիսյաններն, պապիկյաններն ու փաշինյաններն են։
Հ.Գ Մինչ այդմ Թումանյան փողոցում շարունակվում էր ծառերի գենոցիդը։
Վահրամ Մարտիրոսյան
0Comments