Infiniti-ն ներկայացրել է QX80 քրոսովերի նոր մոդելը (լուսանկարներ)

Մանրամասներ
Infiniti QX80

Infiniti-ն ներկայացրել է QX80 քրոսովերի նոր տարբերակը, որը վաճառքում կհայտնվի 2024 թվականի ընթացքում, գրում է autopilot.ru-ն։

Նոր արտադրանքը ստացել է դիզայն՝ Artistry in Motion ոճով, որը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2023 թվականի Infiniti QX Monograph կոնցեպտային մեքենայի տեսքը:

Մոդելը ստացել է նոր 450 ձիաուժ հզորությամբ 3,5 լիտրանոց V6 տուրբո շարժիչ, որը 50 ձիաուժով ավելի հզոր է նախորդից։

Infiniti QX80-ն ԱՄՆ շուկայում կհայտնվի 2024 թվականի ամռանը: Ճապոնական քրոսովերի նոր սերնդի արժեքը կկազմի 82,4 հազար դոլար՝ հետևի քարշակով հիմնական տարբերակի համար, իսկ լիաքարշակով ամենամատչելի մոդելը կլինի 85,5 հազար դոլար արժողությամբ։

Infiniti QX80Infiniti QX80Infiniti QX80Infiniti QX80Infiniti QX80