ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում մարդու իրավունքների խախտումներն զգալիորեն աճել են: Նա նշել է, որ ներկայում մարդկանց իրավունքները սկսել են ավելի վատ պաշտպանվել: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Սակայն ես չեմ կորցնում հույսս: Այո, մենք տեսնում ենք միտումներ, որոնք մեզ անհանգստացնում են, սակայն մենք նաև նկատում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական արդարությանն ուղղված հզոր շարժումներ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հիշեցրել է, որ վերջին երեք տարում աշխարհում սպանվել է ավելի քան 1000 ակտիվիստ ու լրագրող:
Մարդկանց իրավունքները սկսել են ավելի վատ պաշտպանվել. Անտոնիու Գուտերեշ
Մենք տեսնում ենք միտումներ, որոնք մեզ անհանգստացնում են
0Comments