ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, ոչ ոք չի կարող փակել այն։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Շվեդիայի անդամակցությունը դաշինքին:
«Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը։ Եվ մենք բոլորս ընտրում ենք ազատության և ժողովրդավարության ճանապարհը», - ասել է նա։
Նշենք, որ այսօր Շվեդիայի դրոշը բարձրացվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
«Երբ նախագահ Պուտինը երկու տարի առաջ սկսեց իր լիամասշտաբ ներխուժումը, նա ցանկանում էր, որ ՆԱՏՕ-ն ավելի փոքրանա, բայց չհաջողվեց։ ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի ուժեղ է դառնում», - ասել է Ստոլտենբերգը:
0Comments