Հայաստանի անդամակցությունը Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Մանրամասներ
զախարովա նիկոլ

Այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու հարցին:

«Ռուսաստանի նախագահի աշխատակազմն արդեն մեկնաբանել է այդ հարցը, կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին լավագույն կերպով չի անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Զախարովան:

Նրա համոզմամբ՝ դա ստիպում է Երևանին ընտրություն կատարել մի կողմից ՄՔԴ-ի գծով Արևմուտքի կողմից թելադրվող պարտավորությունների, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության և եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխգործակցության միջև։

«Մենք ակնկալում ենք համապատասխան հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, և Երևանն այդ մասին տեղեկացվել է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։