Սասունցի դավիթները  պետք է շատանան, իսկ ցռան վերգոները պակասեն. Իշխանությանը փոխելու երեք ձեւ կա. երեքն էլ այսօր անհնարին է

Մանրամասներ
քպ

Իշխանությանը փոխելու երեք ձեւ կա՝ ընտրություն, հեղաշրջում եւ ժողովրդական ապստամբություն, երեքն էլ այսօր անհնարին է: Այս մասին «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Եթե ինձ լսեին, վաղուց հեղափոխություն արած կլինեին, քանի անգամ պատերազմի օրերին ասել եմ՝ ռազմական հեղաշրջում է պետք եւ նախագահներին եմ ասել՝ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Ասի՝ լավ դուք, պարոն նախագահ, Քոչարյանին, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի վարչապետ, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, դուք ձեզ գաղափարակից, կողմնակից գեներալ չունե՞ք, Սերժ, դու ավելի՝ 10 տարի նախագահ, պաշտպանության նախարար, ազգային անվտանագության ղեկավար, ինչ պաշտոն ասես չես զբաղեցրել, քեզ նվիրված գեներալ չունե՞ս, չէ որ ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել: Էս ավանակը ասում է՝ մեր բրենդը դեմոկրատիան է, ո՞ւմ է պետք քո դեմոկրատիւան, երբ այսօր տարածք ես զիջում»,- ասել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Աջապահյանը ասել է, որ հայ ազգը հիվանդ է, պետք է բուժվի, Սասունցի դավիթները շատանան, իսկ ցռան վերգոները պակասեն: