Կրասնոդարում երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ
երկրաշարժ

Կրասնոդարի երկրամասում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին են վկայում Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սեվերսկի շրջանում, Կրասնոդարում, Գորյաչի Կլյուչում և Նովոռոսիյսկում։