Եմենից տեղեկություններ են գալիս, որ Եմենի հութիները ծրագրում են փակել Մերձավոր Արևելքի բոլոր երեք ջրային ուղիները, գրում է Middle East Spectator Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի, հութիների «Անսար Ալլահ» շարժումը քննարկում է «Ալ-Աքսայի եռանկյունի» կոչվող ծրագրի իրականացման հնարավորությունը՝ արգելափակելով Մերձավոր Արևելքի երեք հիմնական՝ Բաբ էլ Մանդաբով, Հորմուզի նեղուցով և Սուեզի ջրանցքով անցնող ջրային ուղիները։
Այս գործողությունները կհանգեցնեն Քաթարից, ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից Իսրայելին նավթի և գազի մատակարարումների դադարեցմանը։
0Comments