Բանակից փախչողներին ոչ թե պետք է դատել, այլ տալ այլընտրանքային հնարավորություններ։
Այս մասին Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ամբողջական լուծում, որ բոլորին բավարար չի գտնվելու։ Եթե չփախչեին բանակից և զորակոչից, այս դեպքում օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի ինչի՞ են գնացել։ Խնդիրը խորքային է»,- նկատեց նա։
Նշենք, որ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց մասին կարգավորումը։
Նրանց հնարավորություն է տրվում անցնել պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկով`
1. երկու տարի ուղղակի ծառայելով,
2. մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
3. վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
4. մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
5. չծառայել ու վճարել 15 մլն դրամ։
0Comments